Հարցազրույց

10.04.2012 11:28


Արմեն Հովհաննիսյան

Արմեն Հովհաննիսյան

Հարցազրույց բլոգեր Արմեն Հովհաննիսյանի հետ

2 օր է, ինչ մեկնարկել է նախընտրական քարոզարշավը։ Ըստ Ձեզ՝ ինչպիսի՞ն է լինելու պայքարը։

–Բավական բախումնային: Շատերի համար ԱԺ–ում տեղ կորցնելը հավասարազոր է կերակրատաշտակից հեռացվելուն:

Այս ընտրությունների միջոցով հնարվո՞ր կլինի մեր երկրում ինչոր բան փոխել։

–«Ինչ–որ» բան երևի թե հնարավոր է, իշխանափոխություն իրականացնելը քիչ հավանական է: Շատ բան կախված կլինի ընդդիմության և ԲՀԿ–ի մարտունակությունից և պահի լրջության ընկալումից:

Դուք պայքարում էիք օտարալեզու դպրոցների բացման դեմ, բայց այս օրերին էլ Գյումրիում ադրբեջանակն ֆիլմերի փառատոն է նախաձեռնվել։ Ինչպե՞ս եք գնահատում այս երևույթը։

– Ես նախորդ նմանատիպ առիթով արտահայտվել եմ: Ադրբեջանական ֆիլմեր եք ուզում դիտել, Ձեր իրավունքն է: Բայց բարի եղեք օբյեկտիվ լինել և ցուցադրել նաև այն հակահայկական ռասիստական «գլուխգործոցները», որ նկարահանվում են Ադրբեջանում: Կարիք չկա մարդկանց թյուրիմացության մեջ գցել։ Եվ ոչ մի «փառատոն», այլ՝ կինոդիտում: Ի՞նչն եք «փառավորում»։

«Խաղաղարար նախաձեռնությունների կովկասյան կենտրոնի» կողմից Գյումրիում նախատեսված ադրբեջանական ֆիլմերի փառատոնին դեմ է արտահայտվում նորաթուխ ՀՀԿական, նախագահականի երիտթևի բիզնեսգործընկեր Արման Սահակյանը։ Չե՞ք կարծում, որ այս ամենը պարզապես էժանագին փիառ ակցիայի համար է կազմակերպվել։

– Իհարկե, սա քաղաքացիական շարժումներին համարժեք բան ստեղծելու ծիծաղաշարժ փորձեր են. մե՛կ Անահիտ աստվածուհու արձան են բերում, մե՛կ Վանյանին Բաքու են ուղարկում և այլն․․․ Շատ էժանագին հնարքներ են։

Հարցազրույցը վարեց Արեգնազ Մանուկյանը

Այս խորագրի վերջին նյութերը