Աշխարհ

31.03.2012 10:00


Նոր պատժամիջոցներ իրանական նավթի գնորդների դեմ

Նոր պատժամիջոցներ իրանական նավթի գնորդների դեմ

ԱՄՆ–ի նախագահ Բարաք Օբաման շաբաթ գիշերը հաստատել է նոր պատժամիջոցներ՝ ուղղված իրանական նավթի գնորդներին։

Նոր պատժամիջոցներն առաջին հերթին ուղղված են Չինաստանի, Հնդկաստանի, Հարավաֆրիկյան Հանրապետության, Հարավային Կորեայի և Թուրքիայի դեմ։ Մինչև հունիսի 28–ը նրանք պետք է խիստ կրճատեն իրանական նավթի ներմուծումը։ Հակառակ դեպքում այդ երկրները կկտրվեն ամերիկյան ֆինանսական համակարգից։

Օբամայի հայտարարության մեջ ասվում է, որ իրանական նավթից հրաժարված ԱՄՆ–ի դաշնակիցները պատժամիջոցների հետևանքով չեն տուժի, քանի որ համաշխարհային շուկայում նավթի պակաս չկա։

Այս խորագրի վերջին նյութերը