Աշխարհ

29.03.2012 16:33


Իրանն Օրմուզի ջրանցքի մոտ նոր ռազմածովային կայան է կառուցել

Իրանն Օրմուզի ջրանցքի մոտ նոր ռազմածովային կայան է կառուցել

Իրանը նոր ռազմածովային կայան է կառուցել Օրմուզի ջրանցքից դեպի արևելք գտնվող Ջասկ քաղաքում։ Թեհրանը բազմիցս զգուշացրել էր, որ ԱՄՆ–ի կամ Իսրայելի կողմից հարվածի դեպքում կփակի Օրմուզի ջրանցքը, որով անցնում է համաշխարհային նավթի շուրջ 40 տոկոսը։

Կոնտր–ադմիրալ Հաբիբոլա Սայարիի խոսքով՝ ռազմակայանը տարածաշրջանում անվտանգության նոր գիծն է. Իրանի զինված ուժերը հարկ եղած դեպքում կարող են փակել հնարավոր հակառակորդի մուտքը Պարսից ծոց։

Հարկ է նշել, որ մասնագետները բացահայտ ռազմական հակամարտությունը քիչ հավանական են համարում։ Իրանի դեմ հնարավոր ռազմական գործողությունը կարող է անկանխատեսելի լինել, արդյունքներն էլ՝ կասկածելի։ ԱՄՆ Կոնգրեսի հետազոտական խումբը զեկույց է ներկայացրել, որում ասվում է, որ Իրանի միջուկային օբյեկտները ցրված են երկրի ողջ տարածքով, և ո՛չ ԱՄՆ–ը, ո՛չ Իսրայելը չեն կարող գտնել ու ոչնչացնել բոլորը։ Իրանը կարող է վերականգնել իր բոլոր միջուկային օբյեկտները 6 ամսվա ընթացքում։

Այս խորագրի վերջին նյութերը