Լրահոս

29.03.2012 12:24


Միանգամից 20 ֆուտբոլիստ խեղդվել է գետում

Միանգամից 20 ֆուտբոլիստ խեղդվել է գետում

Զամբիայում «Վիրժին» ակումբի միանգամից 20 ֆուտբոլիստ դժբախտ պատահարի զոհ է դարձել։ Կոնգոյի առաջնությանը մասնակցող ֆուտբոլիստները Զամբիա էին մեկնում ընկերական խաղ անցկացնելու համար։ Նրանց հետ հարևան երկիր են մեկնել նաև մարզիչներն ու մոտ 100 երկրպագուներ։ Դժբախտ պատահարը տեղի է ունեցել հետդարձի ճանապարհին։ Ֆուտբոլիստներն ու երկրպագուները նավակներով անցնելիս են եղել Լուապուլա գետը, երբ հարևանությամբ անցնող մոտորանավակը հսկա ալիք է բարձրացրել և շրջել նավակներից երեքը։ «Վիրժին» ակումբի ֆուտբոլիստների մեծ մասը հենց այդ նավակներում է գտնվել, և շատերը լողալ չեն իմացել։ Զոհերի թիվն ավելի մեծ կարող էր լինել, եթե հարևան գյուղից օգնության հասածները ջրից դուրս չբերեին 80 տուժածի։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը