Լրահոս

26.03.2012 14:05


Թուլուզի հրաձիգը զղջում էր, որ այդքան քիչ մարդ է սպանել

Թուլուզի հրաձիգը զղջում էր, որ այդքան քիչ մարդ է սպանել

Ոստիկանության հետ բանակցությունների ժամանակ Թուլուզի հրաձիգ Մուհամմեդ Մեռան խոստովանել է, որ ուշացել է առավոտյան հրեական քոլեջի բացումից  և զղջում է, որ չի կարողացել ավելի շատ մարդ սպանել։ «Ժուռնալ դյու Դիմանշ» թերթը հրապարակել է ահաբեկչի հետ ոստիկանության բանակցությունների մանրամասները։ Մասնավորապես հայտնի է դարձել, որ Մեռան չի համաձայնվել ինքնասպան լինել ահաբեկչությունից հետո, որովհետև ցանկացել է մի քանի գրոհ իրականացնել, որոնք «ծնկի կբերեին Ֆրանսիան»։ Մարդասպանն ասել է, որ մեծ հաճույք է ստացել սպանություններից և նկարահանել է սպանությունները, որ փոխանցի «իր եղբայրներին», որոնք կտարածեն տեսանյութերը համացանցում։

Փարիզի գլխավոր դատախազն էլ ասել է, որ տեսանյութերն արդեն համացանցում են, սակայն դատախազությունը դեռ չի պարզել՝ որտեղ։

Այս խորագրի վերջին նյութերը