Ռոբերտ Բրադկե. «Ադրբեջանը և Հայաստանը ավելի մոտ են համաձայնության գալուն, քան կարծում են»
–Ադրբեջանը և Հայաստանը, հավանաբար, ավելի մոտ են Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման հարցում համաձայնության գալուն, քան իրենք են կարծում,–ասել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ռոբերտ Բրադկեն «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում։
Բրադկեի խոսքով՝ Մինսկի խումբը կողմերին օգնել է մոտենալ հակամարտության կարգավորման հիմնական սկզբունքների համաձայնեցմանը, սակայն նրանց փոխադարձ անվստահությունը և համագործակցության բացակայությունը խանգարում են առաջընթացին։