Լրահոս

31.01.2012 10:28


Ջուլիան Ասանջը կհայտնվի «Սիմպսոններ» մուլտսերիալում

Ջուլիան Ասանջը կհայտնվի «Սիմպսոններ» մուլտսերիալում

Ինչպես տեղեկացնում է «Ռոյթերս» գործակալությունը,  «Վիկիլիքս»  կայքի հիմնադիր Ջուլիան Ասանջը կհայտնվի «Սիմպսոններ» մուլտսերիալի հերթական մասերից մեկում:

Ասանջի  կերպարը կհայտնվի փետրվարի 19-ին եթեր հեռարձակվելիք մուլտֆիլմի դրվագներից մեկում:

«Սիմպսոններ» մուլտսերիալի պրոդյուսեր Էլ Ջինը նշել է, որ  իր ստեղծագործության մեջ  հրավիրելով Ասանջին, ինքը գիտակցել է այդ կերպարի ինչպիսին լինելը, սակայն նաև  ընդգծել է, որ իրենք մուլտֆիլմում ուշադրություն չեն դարձրել  Ասանջի  դատական անցյալի վրա, այլ այդ կերպարին տվել են սատիրայի բնույթ:

Այս խորագրի վերջին նյութերը