Լրահոս

31.01.2012 10:01


Սպիտակ տուն. «Բաշար Ասադի վարչակարգի տապալումն անխուսափելի է»

Սպիտակ տուն. «Բաշար Ասադի վարչակարգի տապալումն անխուսափելի է» Սիրիայի նախագահ Բաշար Ասադը կորցրել է երկրի վերահսկողությունը, և նրա վարչակարգի տապալումն անխուսափելի է: Նման տեսակետ է արտահայտել Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեյ Քարնին: Այս մասին տեղեկացնում է «Ռոյթերս»–ը։ –Մենք կարծում ենք, որ այն բանից հետո, երբ Դամասկոսը չկատարեց Արաբական պետությունների լիգայի (ԱՊԼ) պահանջները, ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը Ասադին թույլ չի տա այսուհետ ևս հարստահարել սիրիական ժողովրդին,–ասել է Քարնին։ Անդրադառնալով Մոսկվայում Սիրիայի իշխանությունների և ընդդիմության միջև առանց նախապայմանների բանակցություններ անցկացնելու վերաբերյալ Ռուսաստանի առաջարկությանը` Քարնին հայտարարել է, որ ԱՄՆ-ը բավարար տեղեկատվություն չունի տվյալ հարցով, սակայն ընդհանուր առմամբ կողմ է Սիրիայի հակամարտության քաղաքական ճանապարհով լուծմանը: Հիշեցնենք՝ պաշտոնական Դամասկոսն ավելի վաղ համաձայնել էր Մոսկվայի առաջարկին, այնինչ ընդդիմադիր Սիրիայի ազգային խորհուրդը (ՍԱԽ) հրաժարվում է բանակցություններ վարել Ասադի հետ: Ջ. Քարնին նաև հայտարարել է, որ Սիրիայում ստեղծված իրավիճակին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի միջամտութունն անհրաժեշտ է։  

Այս խորագրի վերջին նյութերը