Լրահոս

27.01.2012 12:36


Վկայի նախնական և դատարանում տրված ցուցմունքները հակասել են

Վկայի նախնական և դատարանում տրված ցուցմունքները հակասել են

ՃՈ նախկին պետ Մարգար Օհանյանի դատավարությանը հարցաքննվել է վկա, ՃՈ առաջին վաշտի հրամանատար Եղիշ Ենգիբարյանը։ Նա ասել է, որ բենզինի հետ կապված իրեն ոչ ոք ոչ մի բողոքով չի դիմել։ Իրենց վաշտին բենզին է հատկացրել տեսուչ Սամվել Մախմուրյանը, և որքան բենզինի համար ինքը ստորագրել է, այդքան քանակությամբ էլ ստացել է։ Ստացված բենզինի քանակությունն էլ բավարարել է ծառայությունը նորմալ կատարելու համար։ Վկան նշել է, որ բենզինի պակաս ստանալու հետ կապված ինքը որոշ խոսակցություններ լսել է, բայց Մարգար Օհանյանին այդ մասին չի հայտնել։

Ի դեպ, նախնական ցուցմունքում վկան չէր ասել, որ պարզապես լսե՛լ է այդպիսի խոսակցութունների մասին, այլ դեպքերը ներկայացրել էր այնպես, կարծես թե իրականում հենց այդպես էլ եղել է։ Մեղադրող կողմը հետաքրքրվել է, թե ինչո՞վ է պայմանավորված նախաքննական և դատարանում տրված ցուցմունքների միջև հակասությունը։ Եղիշ Ենգիբարյանը պնդել է, որ նախաքննության ժամանակ էլ է ասել, որ ուրիշներից միայն լսել է բենզինի պակասուրդի մասին, բայց քննիչը «լսել» բառը չի գրել։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը