Լրահոս

25.01.2012 14:38


Հայաստանի սամբոյի հավաքական թիմն այսօր կմեկնի Ղազախստան

Հայաստանի սամբոյի հավաքական թիմը հունվարի 25-ին կմեկնի Ղազախստանի Ուրալսկ քաղաք, ուր 27-ից 29-ը կմեկնարկի 2012 թվականի առաջին միջազգային մրցաշարը, որը հանդիսանում է Սամբոյի աշխարհի գավաթի փուլերից մեկը: Նախագահ Նորսուլթան Նազարբաևի մրցանակների խաղարկությանը Հայաստանի սամբոյի ֆեդերացիան հայտավորել երեք մարզիկ՝ մինչև 82 կգ քաշային կարգում հանդես եկող, Աշխարհի և Եվրոպայի 2010թ., չեմպիոն Աշոտ Դանիելյանին, ով անցած տարվա նույնանուն մրցաշարում նվաճել էր փոխչեմպիոնի տիտղոսը: Մինչև 90 և 62 կգ. քաշային կարգերում  հանդես կգան Դավիտ Գրիգորյանը և Մարտին Միրզոյանը: Բոլոր մարզիկները Սամբոյի և ձյուդոյի Օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցի Ստեփանակերտի մասնաճյուղի սաներն են:

Այս խորագրի վերջին նյութերը