Լրահոս

25.01.2012 14:48


«ՀՀ ԱԳՆ–ն ռեակցիոն քաղաքականություն է վարում՝ իրադարձություն–արձագանք»

«ՀՀ ԱԳՆ–ն ռեակցիոն քաղաքականություն է վարում՝ իրադարձություն–արձագանք»

Այսօր հրավիրված համատեղ մամլո ասուլիսի ժամանակ թուրքագետ Անուշ Հովհաննիսյանը և սահմանադրագետ Վլադիմիր Վարդանյանը, անդրադառնալով Ֆրանսիայի Սենատում Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի ընդունմանը, նշել են, որ պետք է ադեկվատ գնահատական, իսկ մեր ԱԳՆ–ն էլ պետք է ավելի ակտիվ քաղաքականություն վարի։

–Տեսե՛ք, էլի մեր հարցերը լուծվում են այլ ատյաններում։ Ես շատ կուզենայի, որ մեր արտաքին քաղաքականության հաջողությունները լինեին մեր սեփական քայլերի արդյունքը։ Այս դեպքում օբյեկտիվորեն համընկել էին մեր շահերը,–հայտարարել է Անուշ Հովհաննիսյանը։

Համաձայնվելով Հովհաննիսյանի հետ՝ Վլադիմիր Վարդանյանը նշել է, որ Սենատի որոշումը չպետք է ավելորդ ցնծության առիթ տա.

–ՀՀ ԱԳՆ–ն այս հարցում պետք է ավելի նախաձեռնողական լինի։ Չեմ ուզում անձնապես որևէ մեկին մեղադրել, բայց, ըստ էության, այն վերածվել է ռեակցիոն քաղաքականության, այսինքն՝ տեղի է ունենում ինչ–որ բան, և մենք ուղղակի արձագանքում ենք՝ իրադարձություն–արձագանք։

Վարդանյանը նաև նշել է, որ սխալ է Սենատի որոշումը պայմանավորել միայն Սարկոզիի նախընտրական քայլով, որովհետև Սենատի կազմը, որն ընդունել է հիշյալ օրինագիծը, մեծ մասամբ եղել է ընդդիմադիր սոցիալիստական կուսակցությունից։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը