Լրահոս

25.01.2012 14:05


Դժբախտ պատահարից զոհվել է Թեո Անգելոպուլոսը

Կյանքի 77-րդ տարում դժբախտ պատահարից նկարահանման հրապարակում զոհվեց համաշխարհային կինոյի մեծերից մեկը` հույն ռեժիսոր Թեոդորոս Անգելոպուլոսը: Թեո Անգելոպուլոսը «Ոսկե ծիրան» կինոփառատոնի պատվավոր հյուրն էր 2010 թվականին: Այդ տարի տեղի ունեցավ Մաեստրոյի ֆիլմերի հետահայաց ցուցադրությունը եւ նրան հանձնվեց «Փարաջանովյան Թալեր» մրցանակը` համաշխարհային կինոյում մեծ վաստակի համար:

Մենք ջերմությամբ ենք վերհիշում նրա խորը դատողությունները վարպետության դասի ժամանակ, իսկական մեծերին հատուկ համեստությունը, անկեղծ հետաքրքրությունը Հայաստանի եւ հայ մշակույթի հանդեպ: Նա աշխատում էր որքան հնարավոր է շատ շրջել եւ շատ բան տեսնել, միգուցե թաքուն միտք ունենեալով օրերից մի օր ֆիլմ նկարահանել Հայաստանում: Ավաղ, ճակատագիրն այլ կերպ ցանկացավ:

«Ոսկե ծիրան» կինոփառատոնի լրատվական ծառայություն

Այս խորագրի վերջին նյութերը