Լրահոս

25.01.2012 14:00


Ալեքսանդր Մարկարով. «Չպետք է մոռանալ, որ Թուրքիայում կա 301 հոդվածը»

Ալեքսանդր Մարկարով. «Չպետք է մոռանալ, որ Թուրքիայում կա 301 հոդվածը»

Հայաստանում ԱՊՀ երկրների ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Մարկարովն այսօրվա ասուլիսին, խոսելով Ֆրանսիայի Սենատի կողմից Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնելու բանաձևի մասին, ասել է, որ Եվրոպայում ցեղասպանությունների ժխտումը քրեականացնելու որոշումները սկիզբ է դրվել շատ շուտ, և Ֆրանսիան շարունակեց եվրոպական երկրների այդ տրամաբանությունը։ Նա հույս է հայտնել, որ Եվրոպական մյուս երկրներում էլ հնարավոր է նմանատիպ որոշումներ ընդունվեն։

Բանախոսն անդրադարձ է կատարել այն հարցերին, թե արդյոք այս բանաձևի ընդունումը հակասում է Ֆրանսիայի Սահմանադրությանը և մարդու ազատ խոսքի իրավունքին։

Առաջին հարցի վերաբերյալ Մարկարովը բերել է այն փաստարկը, որ ցեղասպանության ժխտումը խտրական քաղաքականության քարոզում է։ Իսկ երկրորդ հարցի վերաբերյալ նա նշել է.

–Չպետք է մոռանալ, որ Թուրքիայում կա 301 հոդվածը, որով չի թույլատրվում խոսել հայերի ցեղասպանության մասին։

Բանախոսը համոզված է, որ բանաձևի ընդունումն ակտիվացնելու է Սփյուռքի գործողությունները ոչ միայն Եվրոպայում, այլ նաև նրա սահմաններից դուրս՝ մասնավորապես ԱՄՆ–ում։

Ա. Մարկարովի խոսքերով՝ Սենատի որոշումը իր մեջ պարունակում է թե՛ պատմական, թե՛ իրավաբանական, թե՛ բարոյական մասեր։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը