Լրահոս

24.01.2012 15:55


Երևանում է ՆԱՏՕ-ի վարչության պետը

Սույն թվականի հունվարի 23-ից 24-ն ընկած ժամանակահատվածում աշխատանքային այցով ՀՀ պաշտպանության նախարարությունում է գտնվում ՆԱՏՕ-ի միջազգային ռազմական շտաբի համագործակցության և տարածաշրջանային անվտանգության վարչության պետ, գեներալ-մայոր Կարլոս Բրանկոյի գլխավորած պատվիրակությունը: Այցի հիմնական նպատակն է ՆԱՏՕ-ի և գործընկեր պետությունների միջև ռազմական համագործակցության զարգացմանը միտված նոր նախաձեռնությունների քննարկումը:

Միջազգային ռազմական համագործակցության ոլորտում Պաշտպանության նախարարության պաշտոնյաների հետ հանդիպման ժամանակ քննարկվեցին Դաշինքի և Հայաստանի միջև ռազմական համագործակցության գերակա ուղղություններին և դրանց օժանդակող ուղեցույցային փաստաթղթերին առնչվող հարցեր:

ՆԱՏՕ-ի բարձրաստիճան պաշտոնյայի և ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ ՅՈւ.Խաչատուրովի միջև հանդիպման ժամանակ անդրադարձ կատարվեց Հյուսիսատլանտյան դաշինքի հետ ռազմական համագործակցությանը և անվտանգության աջակցության միջազգային գործողություններին հայ խաղաղապահների մասնակցությունը: Գեներալ-մայոր Կ.Բրանկոն ՆԱՏՕ-ի անունից Հայաստանի Հանրապետությանը հայտնեց խորին շնորհակալություն` Աֆղանստանում իրականացվող առաքելություններում ներդրում կատարելու համար:

Ընդունելով ՆԱՏՕ-ի ներկայացուցչին, ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը համառոտ ներկայացրեց պաշտպանական բարեփոխումների ոլորտում Հայաստանի ձեռքբերումները, կատարվելիք աշխատանքները, ինչպես նաև ՆԱՏՕ-ի կողմից ակնկալվող օժանդակության ոլորտները: Կողմերը մտքեր փոխանակեցին նաև տարածաշրջանային անվտանգության արդիական խնդիրների շուրջ:

ԳեներալԿ.Բրանկոն ծանոթացման այցով գտնվեց նաև ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում, Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում հադես եկավ Գործընկերություն հանուն խաղաղության ծրագրի շրջանակներում իրականացվող համագործակցության մասին դասախոսությամբ:

ՀՀ ՊՆ մամուլի ծառայություն

Այս խորագրի վերջին նյութերը