Լրահոս

24.01.2012 15:11


Ադրբեջանի ԱԳՆ–ն դատապարտել է Ֆրանսիայի Սենատի ընդունած օրինագիծը

Ինչպես տեղեկացնում է Ադրբեջանի արտգործնախարարության մամլո ծառայությունը, ԱԳՆ–ն քննադատական հայտարարությամբ է հանդես եկել երեկ Ֆրանսիայի Սենատի  կողմից ընդունված Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենքի վերաբերյալ։ Հայտարարության մեջ ասվում է, որ այդ օրենքի ընդունումը դատապարտվում է Ադրբեջանի կողմից, և ափսոսանք է առաջացնում։ Փաստաթղթում ընդգծվում է, որ նման օրենքի ընդունումն իբր չի համընկնում ժողովրդավարական սկզբունքների, մարդու իրավունքների և խոսքի ազատության իրավունքների հետ և կարող է լուրջ խոչընդոտ դառնալ տարածաշրջանային խնդիրների կարգավորմանը Ֆրանսիայի մասնակցությամբ։ –Ադրբեջանական տարածքների 20%–ն օկուպացրած, միլիոնավոր ադրբեջանցի փախստականների և հարկարդված տեղահանվածների իրավունքները խախտած Հայաստանի վարքի վրա աչք փակած Ֆրանսիայի կողմից ընդունված նման բանաձևը քաղաքական նպատակներ է հետապնդում։ Այս ամենը կասկածի տակ է դնում Ֆրանսիայի օբյեկտիվությունը։ Ադրբեջանի արտգործնախարարությունը Ֆրանսիային կոչ է անում այսուհետև օբյեկտիվ վերաբերվել պատմությանն ու նման հարցրեը չվերածել քաղաքական խաղի,–ասված է հայտարարության մեջ։  

Այս խորագրի վերջին նյութերը