Լրահոս

23.01.2012 12:57


Անահիտ Բախշյան. «Սերժ Սարգսյանը պետք է անձնական պատասխանատվություն կրի իր ցուցակի անդամների վարքի համար»

Անահիտ Բախշյան. «Սերժ Սարգսյանը պետք է անձնական պատասխանատվություն կրի իր ցուցակի անդամների վարքի համար»

Այսօր հրավիրված համատեղ մամլո ասուլիսի ժամանակ լրագրողների հարցերին են պատասխանել ԱԺ պատգամավորներ Սուքիաս Ավետիսյանը (ՀՀԿ) և Անահիտ Բախշյանը («Ժառանգություն»)։

Անդրադառնալով 100 տոկոս համամասնական ընտրակարգին անցնելու խնդրին՝ Ա.  Բախշյանը նշել է, որ համամասնական ընտրակարգը  Հայաստանի համար ավելի նպատակահարմար է։

–Փաստարկներ չեմ բերի, որովհետև գործընկերներս բերել են արդեն մի շարք անգամ,– ասել է բանախոսը։

Ինչ վերաբերվում է «Ժառանգության» դիրոքորոշմանը, եթե ներկայիս ընտրակարգը պահպանվի,  Բախշյանը նշել է, որ համապատասխան քննարկումներ եղել են արդեն, թեև ոչ վերջնական.

–Այդ քննարկումը բերել է համոզման, որ մենք նույնպես կարող ենք մեծամանսկան ընտրակարգով առաջադրվել։

Սուքիաս Ավետիսյանն իր հերթին արձագանքել է.

–Պիտի ասեմ, որ «եթե»–ի խնդիր չկա։ Մենք հետ քայլ չենք անելու, այսինքն ինչպես կա օրենսգրքում, այնպես էլ կմնա։

Անահիտ Բախշյանը բողոքել է, որ Հայաստանի լրատվամիջոցները հավասար կերպով չեն լուսաբանում բոլոր քաղաքական ուժերի, այդ թվում նաև «Ժառանգության» տեսակետները։ Սուքիաս Ավետիսյանն էլ հակառակն է պնդել.

–Միշտ էլ բոլորին հավասար պայմաններ են առաջարկվել, կարծում եմ, առաջիկայում էլ այդպես կլինի։

Անահիտ Բախշյանը նաև ասել է, որ համամասնական ընտրակարգով առաջադրվող ուժի ղեկավարը պետք է պատասխանատվություն կրի իր թիմակիցների վարքի համար.

–Համամասնական ընտրակարգով խորհրդարան գնացող ուժի ղեկավարը, ՀՀԿ–ի դեպքում ՀՀ նախագահը, անձնական պատասխանատվություն է կրելու այդ ցուցակի յուրաքանչյուր պատգամավորի վարքի, ասածի, կերպարի համար։

Հարցին՝ ինչպե՞ս ՀՀԿ–ն կարձագանքի ԲՀԿ–ի այն որոշմանը, որ բոլոր մեծամասնական ընտրատեղամասերով թեկնածու է առաջադրելու, Սուքիաս Ավետիսյան պատասխանել է.

–Այո՛, այդ խոսակցությունը  մենք լսել ենք։ Մենք դեռևս այդ հարցը վերջնական չենք քննարկել։ Երբ որ կքննարկենք գործադիր մարմնում կամ խորհրդում, վերջնական որոշում կկայացնենք։ Ես ինքս մեծամասնականով առաջադրվելու ցանկություն չունեմ, իսկ եթե կուսակցության որոշում լինի, բնականաբար, կառաջադրվեմ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը