Լրահոս

20.01.2012 15:03


Մինչև գիշեր սպասվում են տեղումներ, իսկ վաղը ցերեկն արև կշողա

Մինչև գիշեր սպասվում են տեղումներ, իսկ վաղը ցերեկն արև կշողա

Երևանում մինչև ժամը 16։00–ն լինելու է +4˚C ջերմաստիճան։ Հունվարի  20–ի՝ լույս 21–ի գիշերը սպասվում է -7˚C ջերմաստիճան։ Ողջ օրվա ընթացում, նաև գիշերը սպասվում են տեղումներ ձյան տեսքով։ Վաղը ցերեկը չնայած տեղումներ չեն լինի, և արև կշողա, բայց ջերմաստիճանը կլինի ավելի ցածր՝ +2˚C, իսկ գիշերը՝ -7˚C ջերմաստիճան։

Մարզերում տեղումները կշարունակվեն նաև վաղը։  Շիրակում սպասվում է -12˚C–ից -17˚C, Տավուշում՝ 0˚C–ից -3˚C, Լոռիում՝ -2˚C–ից -9˚C, Կոտայքում՝ -2˚C–ից -10˚C, Գեղարքունիքում՝ -6˚C–ից –12˚C, Վայոց Ձորում՝ -8˚C–ից -16˚C, Արմավիրում՝ +1˚C–ից –11˚C, Արաջածոտնում՝ –9˚C–ից -14˚C, Արարատում՝ +1˚C–ից -8˚C և Սյունիքում՝ -2˚C–ից -13˚C։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը