Լրահոս

12.01.2012 14:45


2011թ. հայաստանցիներն ի՞նչ խնդիրներով են դիմել հոգեբանի օգնությանը

Հոգեբան Մարիամ Մեհրաբյանն այսօրվա ասուլսում հայտնել է, որ 2011թ. պրակտիկայում նախանցած տարվա համեմատությամբ ոլորտում բավականին փոփոխություններ են նկատվել։ Բանախոսի խոսքերով՝ նախորդ տարի սկսել է ձևավորվել հոգեբանին դիմելու մշակույթը։

Ըստայդմ՝ մասնագետին ավելի շատ դիմում են ընտանեկան խնդիրների դեպքում հատկապես կանայք։ Հոգեբանական օգնության են դիմում նաև ամուսնալուծվող զույգերը։ Վերջին տարում են հաճախակիացել են նաև երեխաների ագրեսիվության և կամակորությունների խնդիիրների դեպքում հոգեբանական խորհրդատվության դիմելու դեպքերի թիվը։

Հարցին, թե ովքեր են ավելի քիչ դիմում մասնագետներին, հոգեբանը պատասխանել է, թե նրանք հիմնականում ալկոհոլամոլները, թմրամոլները, ինչպես նաև սեռական շեղումներ ունեցող մարդիկ են, ովքեր գրեթե չեն դիմում մասնագետի կամ ծայրաստիճան բարդ վիճակում են դիմում հոգեբանական օգնությանը։

Նա նշել է, որ հոգեբանական կենտրոնների թիվը աճել է ամբողջ հանրապետության տարածքում։ Հոգեբանական օգնության մեկ ժամը միջինը կազմում է 3–5 հազար դրամ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը