Լրահոս

12.01.2012 13:57


Կարինե Աճեմյան. «Մենք պատրաստ չենք այդպիսի ընտրությունների»

Կարինե Աճեմյան. «Մենք պատրաստ չենք այդպիսի ընտրությունների»

Այսօր հրավիրված ասուլիսին ՀՀԿ–ական ԱԺ պատգամավոր Կարինե Աճեմյանը անդրադարձել է Հայաստանում ընտրական համակարգի խնդիրներին ու ներկայացրել իր տեսակետը։

–Կարևոր չի համամասնական, թե մեծամասնական՝ կարևորը այն ընտրություններն են, որ մենք անկացնելու ենք,– ասել է Աճեմյանը՝ նշելով որ, այսօր  կա երկու, ըստ իրեն, կարևոր հանգամանք արդար ընտրությունների ացնկացման համար՝ նոր ընտրական օրենսգիրքը և քաղաքական կամքը։

«7oր»–ի այն հարցին, թե ինչ օրենսդրական պատնեշներ կան 100% համամասնական ընտրակարգին անցում կատարելու համար, ինչպոես, որ նշում են վերջինիս կուսակիցները, Աճեմյանը պատասխանել է.

–Նախ, մենք վերջերս ենք ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարել և Վենետիկի հանձնաժողովով հաստատվել են այդ փոփոխությունները։  Այն ժամանակ էլ խոսվել է այդ մասին, բայց մենք գտնում ենք, որ դեռ մենք պատրաստ չենք այդպիսի ընտրությունների։ Իհարկե, հետագայում հնարավոր է փոփոխություններ տեղի ունենան, բայց դա պետք է աստիճանաբար տեղի ունենա։ Բացի այդ, մեծամասնական ընտրակարգով շատ երկրներում լավ արդյունքներ են արձանագրվում։ Մեզ մոտ էլ կան նման արդյունքներ, ուղղակի ինչ–որ մարդիկ չեն ուզում տեսնել։ Եթե իրոք ուզենանք ազատ և արդար ընտրություններ, ապա ձեր աչքին մեծամասնականով ընտրված պատգամավորները այդքան վատը չեն թվա։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը