Լրահոս

12.01.2012 13:53


Ա. Պողոսյանը առաջարկել է չինականի փոխարեն ֆրանսիական ավտոբուսներ ձեռք բերել

Ա. Պողոսյանը առաջարկել է չինականի փոխարեն ֆրանսիական ավտոբուսներ ձեռք բերել

«Սպառողների ասոցիացիա» ՀԿ նախագահ Արմեն Պողոսյանը, խոսելով մայրաքաղաքի տրանսպորտի վիճակի մասին, նշել է, թե Հայաստան են ներկրվել 249 չինական ավտոբուսներ, որոնք չկարողացան հաղթահարել Բաղրամյան փողոցի վերելքը և ստիպված եղան փոխել իրենց երթուղին։

Նա քաղաքային իշխանություններին կոչ է արել խզել չինական կողմի հետ պայմանագիրը և նոր պայմանագիր կնքել Ֆրանսիայի հետ։ «Ճիշտ է ֆրանսիական ավտոբուսներն ավելի թանկ են, սակայն դրանք ավելի հարմարավետ և ավելի որակով են չինականի համեմատ»,–նկատել է նա ու հավելել, որ ավելի էժան կլինի նաև տեղափոխումը։ Նա կարծում է, որ Ֆրանսիան կգնա որոշակի զիջումների՝ լիզինգի կամ վարկի միջոցով թույլ տալով վճարել ավտոբուսների համար։

«Ավելի բարձր հարց կա՝ արժանապատվության»,–հայտարարել է Ա. Պողոսյանը։ Նա ընդգծել է, որ Թուրքիան հրաժարվում է Ֆրանսիայի հետ կնքված տնտեսական պայմանագրերից, որոնք արժեն 13,5 մլրդ դոլար, իսկ Հայաստանը բարոյական պարտավորություն ունի գնելու ֆրանսիական ավտոբուսներ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը