Լրահոս

11.01.2012 18:10


«Եվրատեսիլ–2012»–ին զուգահեռ՝ համասեռամոլների 4–օրյա շքերթ Բաքվում

«Եվրատեսիլ–2012»–ին զուգահեռ՝ համասեռամոլների 4–օրյա շքերթ Բաքվում Ինչպես տեղեկացնում է «faktxeber.com» ադրբեջանական կայքը, 2012–ի մայիսի 26–ին Բաքվում անցկացվելիք «Եվրատեսիլ-2012» երգի միջազգային մրցույթին զուգահեռ՝ 4 օր շարունակ համասեռամոլների շքերթ տեղի կունենա: Ըստ կայքի՝ դրանով համասեռամոլները ցանկանում են Ադրբեջանում ևս հաստատել իրենց «մշակույթը»՝ դարձնելով այն «Եվրատեսիլ»-ի խորհրդանիշ: Թերթը քննադատորեն նշում է, որ Ադրբեջանի իշխանությունները որոշել են չխոչընդոտել շքերթը՝ ցույց տալու համար, որ Ադրբեջանը «հանդուրժող և մարդու իրավունքները հարգող» երկիր է: Համասեռամոլների կայքում նշված է, որ նրանց հերթական շքերթը տեղի կունենա 2012-ի մայիսի 22-26-ին Բաքվում: Կա անգամ այդ շքերթի պաստառը։

Այս խորագրի վերջին նյութերը