Լրահոս

15.06.2025 12:54


Երևանում հրդեհ է բռնկվել ավտոտնակում. այրվել են կենցաղային իրեր և վնասվել է «BYD» էլեկտրական ավտոմեքենան

Երևանում հրդեհ է բռնկվել ավտոտնակում. այրվել են կենցաղային իրեր և վնասվել է «BYD» էլեկտրական ավտոմեքենան

Այսօր՝ հունիսի 15-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 04:50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Տիգրան Մեծի 28 հասցեում գտնվող ավտոտնակներից մեկում կրակ և ծուխ են նկատվում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են Երևանի թիվ 3-րդ հրշեջ-փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ։

Ըստ նախնական տեղեկությունների՝ հրդեհը բռնկվել է Հարություն Բերբերյանին պատկանող ավտոտնակում, որտեղ եղել է նաև կայանված «BYD» մակնիշի էլեկտրական ավտոմեքենա։

Հրդեհի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան։

Այրվել են կենցաղային իրեր և վնասվել է ավտոմեքենան։

Այս խորագրի վերջին նյութերը