Ճամբարակում գազի պայթյունից տուժածներից մեկը հիվանդանոցում մահացել է. զոհերի թիվը դարձավ 6
Այսօր երևանյան ԲԿ–ներից մեկում մահացել է Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքում տեղի ունեցած պայթյունի հետևանքով տուժած քաղաքացիներից մեկը։ Sputnik Արմենիային այս մասին հայտնեցին ՀՀ առողջապահության նախարարությունից։
«Երևան տեղափոխված երեք տուժածներից մեկի կանքը չի հաջողվել փրկել, մյուս երկուսի վիճակը գնահատվում է միջին ծանրության։ Նրանք բժիշկների հսկողության տակ են»,-ասացին առողջապահության նախարարությունից:
Հիշեցնենք` հունիսի 11–ի առավոտյան Ճամբարակ քաղաքի Գարեգին Նժդեհի փողոցի շենքերից մեկում տեղի է ունեցել գազի պայթյուն, ինչի հետևանքով փլուզվել են 4-րդ, 3-րդ և 2-րդ հարկի բնակարանները։ Մասամբ փլուզվել են նաև կից մուտքի որոշ բնակարաններ։ Մահացել է 5 մարդ` 1937 թվականին ծնված Ռոզա Վարդանյանը, 1949 թվականին ծնված Ռիտա Սարգսյանը, 1935 թվականին ծնված Ռոզա Մովսիսյանը, 1963 թվականին ծնված Հրաչյա Լազարյանը և 1971 թվականին ծնված Արթուր Սարգսյանը։
Պայթյունի և փլուզման հետևանքով 12 մարդ է տուժել, որոնցից 3-ը գտնվում էին Երևանի ԲԿ–ներում։ Մահացածը նրանցից մեկն է։