Լրահոս

12.06.2025 16:07


42-ամյա տղամարդը խեղդել, ապա մորթազերծ է արել Հասկի ցեղատեսակի իր շանը

42-ամյա տղամարդը խեղդել, ապա մորթազերծ է արել Հասկի ցեղատեսակի իր շանը

Նշավան գյուղում 42-ամյա տղամարդը խեղդել, ապա մորթազերծ է արել Հասկի ցեղատեսակի իր շանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ոստիկանությունը:

«Հունիսի 9-ին Ոստիկանությունում տեղեկություններ են ստացվել, որ Նշավան գյուղի բնակիչը սատկեցրել է իր շանը:

Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ օրեր առաջ 42-ամյա տղամարդը հարևանի հավերն ուտելու համար խեղդել, ապա մորթազերծ է արել Հասկի ցեղատեսակի իր շանը»,-ասված է հաղորդագրության մեջ:

Կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին։

Այս խորագրի վերջին նյութերը