Լրահոս

11.06.2025 21:51


Զովունիում կառուցվող նոր էլիտար թաղամասի շինհրապարակում աշխատակիցը բարձրությունից վայր է ընկել

Զովունիում կառուցվող նոր էլիտար թաղամասի շինհրապարակում  աշխատակիցը բարձրությունից վայր է ընկել

Հունիսի 9-ին Կոտայքի մարզում կառուցվող էլիտար թաղամասի շենքերից մեկում հերթական անգամ աշխատանքային կանոնների չպահպանման հետևանքով արտակարգ դեպք է տեղի ունեցել։ Այս մասին գրում է shamshyan.com–ը։

Ժամը 10:50-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Նաիրիի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը Եղվարդ քաղաքի բժշկական կենտրոն է տեղափոխել անգիտակից մի քաղաքացու։

Հիվանդանոցում բժիշկները ոստիկաններին և պարեկներին հայտնել են, որ վիրավորն իրենց մոտ անհրաժեշտ բուժօգնություն ստանալուց հետո շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխվել է Երևանի «Արմենիա» բժշկական կենտրոն։

Ոստիկաններն ու պարեկները պարզել են նաև, որ վիրավորը Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի 31-ամյա Ահմադ Ա.-ն է, ով Զովունի գյուղի 6-րդ փողոցում գտնվող ու կառուցվող էլիտար թաղամասի շենքերից մեկի բարձրությունից վայր է ընկել։

Այս խորագրի վերջին նյութերը