Լրահոս

04.05.2024 22:19


Արարատում 2-ամյա աղջնակը տաք թեյը վրան է լցրել. նրան տեղափոխել են հիվանդանոց

Արարատում 2-ամյա աղջնակը տաք թեյը վրան է լցրել. նրան տեղափոխել են հիվանդանոց

Արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով ժամը 23։30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Մասիսի բաժին հաղորդում է ստացվել, որ թեյը վրան լցվելու հետևանքով «ջերմային այրվածք եռացրած հեղուկով, ձախ ուսագոտու, ձախ վերին վերջույթի շրջանում, 1-ին, 2-րդ, 3-րդ աստիճան, մոտ 6 տոկոս մարմնի մակերես» ախտորոշմամբ ծնողների ուղեկցությամբ «Այրվածքաբանության ազգային կենտրոն» բուժօգնության է դիմել մի երեխա։

Տեղում ոստիկանները պարզել են, որ հիվանդանոց տեղափոխվածը Արարատի մարզի բնակիչ 2-ամյա աղջնակ է, ում առողջական վիճակը գնահատվում է բավարար:

Ոստիկանները պարզել են նաև, որ նույն օրը ժամը 22։00-ի սահմաններում ծնողի կողմից երեխայի առողջության պահպանման պարտականությունը ոչ պատշաճ կատարելու հետևանքով երեխան նշված հասցեում գտնվող տան խոհանոցի սեղանի վրայից վերցրել է տաք թեյով լի բաժակը և շրջել իր վրա՝ ստանալով նշված այրվածքները:

Դեպքի փաստով ոստիկանության Մասիսի բաժնում կազմվել են փաստաթղթեր, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժին։

Այս խորագրի վերջին նյութերը