Լրահոս

29.03.2024 10:34


Սարալանջից դեպի Տերյան փողոց տանող ճանապարհահատվածում օգնության հասած ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել․ կրակը տեսանելի է մի քանի 100 մետրից

Սարալանջից դեպի Տերյան փողոց տանող ճանապարհահատվածում օգնության հասած ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել․ կրակը տեսանելի է մի քանի 100 մետրից

Մարտի 28-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։

Ժամը 20։30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սարալանջից դեպի Տերյան փողոց տանող ճանապարհահատվածում ավտոմեքենա է այրվում։

Shamshyan.com-ի տեղեկություններով, շարժական «վուլկանիզացիան» ժամանել էր «Volkswagen»-ի վարորդի կանչով, քանի որ ճանապարհին եղած փոսերի պատճառով «Volkswagen»-ի առջևի անվահեծանը վնասվել էր ու վարորդը զանգահարել էր շարժական «վուլականիզացիա», ովքեր ժամանել էին ու դեռ աշխատանքները չսկսած ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել ու այն արագ տարածվել։

Ըստ նախնական տեղեկությունների հրդեհի հետևանքով բարեբախտաբար տուժածներ չկան։

Այս խորագրի վերջին նյութերը