Աշխարհ

06.03.2024 11:45


Ամերիկյան զորքերը Ուկրաինայում չեն կռվի․ Ջոն Քիրբի

Ամերիկյան զորքերը Ուկրաինայում չեն կռվի․ Ջոն Քիրբի

Ամերիկյան զորքերը Ուկրաինայում չեն կռվի։

Այս մասին հայտարարել է Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցությունների համակարգող Ջոն Քիրբին ճեպազրույցում՝ ի պատասխան Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի՝ դաշնակիցներին «վախկոտություն չցուցաբերելու» կոչը մեկնաբանելու խնդրանքին։

Փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Ես չեմ վերլուծի նախագահ Մակրոնի խոսքերը: Նա, անշուշտ, իրավունք և հնարավորություն ունի արտահայտելու իր կարծիքը:

Ես կարող եմ խոսել միայն Բայդենի՝ գլխավոր հրամանատարի անունից»,-ասել է Քիրբին։

«Նա Ուկրաինայում հակամարտության հենց սկզբից հասկացրեց, որ ամերիկյան զորքերը չեն կռվի ուկրաինական տարածքում»,-ընդգծել է նա։

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը