Աշխարհ

27.02.2024 10:51


Դոնալդ Թրամփ կրտսերը փոստով ստացել է սպիտակ փոշի պարունակող ծրար

Դոնալդ Թրամփ կրտսերը փոստով ստացել է սպիտակ փոշի պարունակող ծրար

ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի որդին՝ Դոնալդ Թրամփ կրտսերը, փոստով սպիտակ փոշի պարունակող ծրար է ստացել, գրում է The Daily Beast-ը՝ նրա ներկայացուցչին։

Թե ինչ նյութ է եղել ծրարի մեջ, հայտնի չէ։ Հրատարակությունը հրապարակել է լուսանկարներ, որտեղ երևում է, թե ինչպես են շտապօգնության աշխատակիցները մտնում Ֆլորիդայում Դոնալդ Թրամփ կրտսերի տուն։

Ըստ The Daily Beast-ի աղբյուրների՝ Թրամփ կրտսերի կյանքին վտանգ չի սպառնում։

«Սա երկրորդ անգամն է, որ ձախակողմյան ուժերի ինչ-որ խելագար ներկայացուցիչ ինձ նամակ է ուղարկում: Սպիտակ փոշիով սպառնում էին սպանել։ Եթե դա երկու անգամ կրկնվեր հայտնի դեմոկրատների հետ, ապա Կոնգրեսում լսումներ կլինեին, բայց քանի որ իմ ազգանունը Թրամփ է, լրատվամիջոցները մեկ օր անց կլռեն: Իմ ընտանիքի նկատմամբ ձախերի ատելությունը սահմաններ չունի»,-ասել է Թրամփի որդին Mxmnews.com պորտալի հետ զրույցում։

Դոնալդ Թրամփ կրտսերը 46 տարեկան է։ Ներկայումս նա զբաղեցնում է The Trump Organization-ի (վերահսկում է անշարժ գույքը, հյուրանոցները, գոլֆի ակումբները և այլ բիզնեսներ) փոխնախագահի պաշտոնը:

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը