Քաղաքական

12.02.2024 12:36


Երևանը Բաքվին է հանձնել Մռավի լեռնաշղթայի շուրջ ականապատ դաշտերի 8 նոր տեղեկամատյան

Երևանը Բաքվին է հանձնել Մռավի լեռնաշղթայի շուրջ ականապատ դաշտերի 8 նոր տեղեկամատյան
Հայկական կողմը Ադրբեջանին է ներկայացրել Լեռնային Ղարաբաղի ականապատ դաշտերի 8 նոր տեղեկամատյան։
Ըստ ANAMA-ի՝ ներկայացված ձևաթղթերը հիմնականում բաղկացած են Քարվաճառի Մռավի լեռնաշղթան շրջապատող ականապատ դաշտերի գրառումներից։
Այնուամենայնիվ, ANAMA-ն նշում է, որ «ձևերի վերլուծությունից հետո պարզվել է, որ նշված տվյալները չեն համընկնում իրական ականապատ դաշտերի հետ, և կետերի կոորդինատները սխալ են և անօգուտ»:
Աղբյուրը՝ aysor.am

Այս խորագրի վերջին նյութերը