Քաղաքական

11.02.2024 10:09


Թուրքիան Հայաստանին է փոխանցել Անիի պատմական կամրջի վերականգնման իր պատկերացումները

Թուրքիան Հայաստանին է փոխանցել Անիի պատմական կամրջի վերականգնման իր պատկերացումները

Թուրքիան Հայաստանին է փոխանցել Անիի պատմական կամրջի վերականգնման իր պատկերացումները։ Այս մասին հայտնել են ՀՀ արտաքին գործերի նախարարությունից` պատասխանելով Sputnik Արմենիայի գրավոր հարցմանը։

«Թուրքական կողմը Հայաստանին է փոխանցել Անիի պատմական կամրջի վերականգնման տեխնիկական գործընթացը կազմակերպելու վերաբերյալ իր պատկերացումները»,-նշված է պատասխանում։

Ավելի վաղ ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը, պատասխանելով Sputnik Արմենիայի հարցին, ասել էր, որ այս ուղղությամբ տեղաշարժ կա։ Ինչ վերաբերում է Անիի կամրջի վերականգնմանը` Միրզոյանը նշել էր, որ թուրքական կողմը վերջերս ներկայացրել է իր տեսլականը, հայկական կողմը կարձագանքի և ըստ այդմ գործընթացը կշարունակվի։

Մինչ այս տեղեկացրել էին, որ Հայաստանն ու Թուրքիան մինչ օրս քայլեր չեն ձեռնարկել Անիի կամրջի վերականգնման ուղղությամբ։

Այս խորագրի վերջին նյութերը