Տնտեսական

26.12.2023 13:47


«Պեˊնդ կացիք, մունք ծըզնըհետնք». Ամերիաբանկն ամփոփել է արցախցիների աջակցության ծրագիրը (տեսանյութ)

«Պեˊնդ կացիք, մունք ծըզնըհետնք». Ամերիաբանկն ամփոփել է արցախցիների աջակցության ծրագիրը (տեսանյութ)

Ամերիաբանկը 100 միլիոն դրամի աջակցություն է տրամադրել Արցախից տեղահանված և Շիրակի մարզի վեց համայնքներում ապաստանած ընտանիքներին, որն ուղղվել է նրանց առաջնային կարիքների բավարարմանը:

Բանկի ֆեյսբուքյան պաշտոնական էջից տեղեկանում ենք, որ երկու ամիս առաջ մեկնարկած ծրագրում ներառվել են միակողմանի / երկկողմանի ծնողազուրկ երեխաներ ունեցող ու 3 և ավելի անչափահաս երեխաներ ունեցող ընտանիքները.

«Դեռ ամիսներ առաջ մենք ասացինք` «Սիրելի՛ արցախցիներ, պեˊնդ կացիք, մունք ծըզնըհետնք»։ Եվ այսպես սկիզբ առավ հոգատարության շղթան, որի շուրջ համախմբվեցին Ամերիա թիմն ու մեր 10-ից ավելի գործընկերները:

Մենք այցելել ենք արցախցի 181 ընտանիքի, հուզվել, ժպտացել, զրուցել, լսել, ջերմացել նրանց հետ յուրաքանչյուր հանդիպումից և փոխանցել, որ մենք նրանց կողքին ենք»:

Այս խորագրի վերջին նյութերը