Հարցազրույց

26.10.2011 14:31


Պարույր Հայրիկյան.

Պարույր Հայրիկյան.

Հարցազրույց «Ազգային ինքնորոշում միավորում» կուսակցության առաջնորդ Պարույր Հայրիկյանի հետ։

–Երեկ Դուք հայտարարեցիք, որ սառեցնում եք Ձեր կուսակցության գործունեությունը և...

–Ես էդպիսի բան չեմ հայտարարել։

Իսկ ի՞նչ եք հայտարարել։

–Ես ասել եմ, որ մենք չենք պատրաստվում երկար սպասել մեր կոչի արձագանքներին և ունենք հաջորդ քայլը, որը կլինի այն, որ մենք կուսակցական համագործակցության գաղափարը կդնենք մի կողմ, նաև ԱԻՄ–ը կսառեցնի իր գործունեությունը, և քաղաքացիական նախաձեռնութայմբ կշարունակենք մեր գործը, որը համարում ենք օգտակար։

Բայց Դուք սատարելո՞ւ եք ՀՀԿ–ին։

–Եթե ՀՀԿ–ն ընդունի մեր առաջարկած ռազմավարական ծրագիրը, մենք միասին կաշխատենք։

Իսկ պատասխան ստացե՞լ եք այդ ծրագրի ընդունման կապակցությամբ։

–Վերջնական պատասխան չենք ստացել, խանդավառություն, ակնածանք, գնահատանք, այդպիսի խոսքեր լսել ենք, բայց որ դա կարելի է մեր կարևորագույն նպատակը համարել, դեռևս նման բան չկա։

Այսօր ՀՀԿ փոխնախագահ Ռազմիկ Զոհրաբյանին Ձեր հայտարարության վերաբերյալ ասել է հետևյալը. «Ես չեմ մեկնաբանի. ես չեմ ճանաչում էդ մարդուն»։–Ինչպե՞ս կմեկնաբանեք սա։

–Ռազմիկ Զոհրաբյանը ճիշտ է ասում։ Նա շատ ցածր մակարդակի գործիչ է, որ մեկնաբանի Հայրիկյանի գործունեությունը. նա եղել է իմ զինվորի զինվորը. Արշակյան Ազատն իմ զինվորն էր, ինքն էլ եղել է Արշակյան Ազատի զինվորը։ Երևի ՀՀԿ–ի ղեկավարությունն արժանի չի համարել՝ Ռազմիկ Զոհրաբյանին ներկայացնի իր խնդիրը, հետևաբար այդ երիտասարդը տեղյակ չէ։

Այնուամենայնիվ, Դուք շարունակո՞ւմ եք սպասել Ձեր ծրագրի վերաբերյալ ՀՀԿ–ից պատասխանի։

–Ես պատասխանի չեմ սպասում. ես ներկայացրել եմ ծրագիրը և գիտեմ հետագա քայլերը։ Իսկ Ռազմիկ Զոհրաբյանին, խնդրում եմ, բան մի՛ արեք, նա իր մակարդակի գործերով կարող է զբաղվել միայն։ Իրեն երևի ՀՀԿ–ում արժանի չեն համարել. ինձ հետ խոսել են Սերժ Սարգսյանը և Գալուստ Սահակյանը։

Իսկ եթե ՀՀԿ–ն, այնուամենայնիվ, չընդունի Ձեր ծրագիրը, Դուք ի՞նչ քայլեր եք ձեռնարկելու։

–Ես արդեն ասել եմ։ Այդ դեպքում մենք կաշխատենք ուրիշների հետ, ովքեր արժանավոր կլինեն, ովքեր ազգային կարևորագույն խնդիրների գերակայությունը կընդունեն։ Դա կարող է լինել ՀՅԴ–ն, ԲՀԿ–ն, ՀԱԿ–ը, «Ժառանգություն»–ը... ով կհամաձայնվի, նրա հետ էլ կաշխատենք։ Հանրապետական կուսակցությունն ԱԻՄ–ից է ստեղծվել՝ ԱԻՄ–ի մի ենթակառույցից։ Դրա համար մենք կարծում էինք, որ նրանց հետ կարող էր համապատասխան վերաբերմունք լինել (ինչպես ծնողը որդու հանդեպ կամ որդին՝ ծնողի), բայց մենք դեռ սպասում ենք, մենք չենք շտապում։

Հարցազրույցը վարեց Սարգիս Շիրխանյանը

Այս խորագրի վերջին նյութերը