Հրամանատարաշտաբային զորավարժություններ Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի զինծառայողների մասնակցությամբ
Իրականացվում են հրամանատարաշտաբային զորավարժություններ՝ «Eternity-2023» համակարգչային աջակցմամբ, մասնակցում են Ադրբեջանի, Թուրքիայի եւ Վրաստանի զինծառայողները։ Այս մասին տեղեկացրել են ադրբեջանական ԶԼՄ-ները՝ հղում կատարելով պաշտպանության նախարարությանը։
«Տեսական եւ գործնական մասերից բաղկացած զորավարժություններին, որոնց մասնակցում են երեք երկրների զինծառայողները եւ համապատասխան պետական կառույցների ներկայացուցիչները, կիրականացվեն ռազմավարական առումով կարեւոր եւտարածաշրջանային տնտեսական նախագծերի պահպանման կազմակերպման առաջադրանքներ։ Զորավարժությունների հիմնական նպատակը, որոնք իրականացվելու են մինչեւ հոկտեմբերի 6-ը, փոխադարձ համագործակցության ամրապնդումը եւ երեք երկրների զինված ուժերի համակարգման ապահովումն է»,- մեջբերել են ԶԼՄ-ները։
Հրամանատարաշտաբային զորավարժություններ Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի զինծառայողների մասնակցությամբ
Իրականացվում են հրամանատարաշտաբային զորավարժություններ՝ «Eternity-2023» համակարգչային աջակցմամբ, մասնակցում են Ադրբեջանի, Թուրքիայի եւ Վրաստանի զինծառայողները։ Այս մասին տեղեկացրել են ադրբեջանական ԶԼՄ-ները՝ հղում կատարելով պաշտպանության նախարարությանը։
«Տեսական եւ գործնական մասերից բաղկացած զորավարժություններին, որոնց մասնակցում են երեք երկրների զինծառայողները եւ համապատասխան պետական կառույցների ներկայացուցիչները, կիրականացվեն ռազմավարական առումով կարեւոր եւ տարածաշրջանային տնտեսական նախագծերի պահպանման կազմակերպման առաջադրանքներ։ Զորավարժությունների հիմնական նպատակը, որոնք իրականացվելու են մինչեւ հոկտեմբերի 6-ը, փոխադարձ համագործակցության ամրապնդումը եւ երեք երկրների զինված ուժերի համակարգման ապահովումն է»,- մեջբերել են ԶԼՄ-ները։
Աղբյուրը՝ news.am