Հարցազրույց

28.07.2023 08:56


Արցախ հումանիտար օգնության տեղ չհասցնելն ուղղված է Ռուսաստանի դեմ. Բենիամին Մաթևոսյան (տեսանյութ)

Արցախ հումանիտար օգնության տեղ չհասցնելն ուղղված է Ռուսաստանի դեմ. Բենիամին Մաթևոսյան (տեսանյութ)

Քաղաքագետ Բենիամին Մաթեւոսյանը կարծում է, որ Մոսկվայում կայացած Միրզոյան-Լավրով-Բայրամով հանդիպմանը Հայաստանից Արցախ հումանիտար օգնություն ուղարկելու վերաբերյալ համաձայնություն ձեռք չի բերվել, այլապես Ռուսաստանի արտգործնախարարը կհայտարարեր այդ մասին:

«Բայց մենք տեսանք, որ Հայաստանից որոշեցին Արցախ հումանիտար օգնությունն ուղարկել եռակողմ հանդիպումից մեկ օր անց, ես այստեղ տեսնում եմ հերթական հակառուսական դրսեւորումը: Իշխանական քարոզչամեքենան էլ ասում է, որ Արցախ հումանիտար բեռ են ուղարկել, բայց նույնիսկ դրա տեղափոխումը ռուսական կողմը չի կարողանում իրականացնել, բայց բոլորս հասկանում ենք չէ՞, որ այս տոտալ շրջափակման պայմաններում, եթե չլինի եռակողմ հստակ պայմանավորվածություն, ապա ռուս խաղաղապահները, որոնք կանգնած են Հակարիի կամրջի՝ ադրբեջանական անցակետի մոտ, չեն կարող ոչինչ տեղափոխել»,-Alpha News-ի հետ զրույցում ասաց քաղաքագետը:

Այս խորագրի վերջին նյութերը