Քաղաքական

04.06.2023 15:49


«Նիկոլ դավաճան» գոռալու համար քաղաքացուն բերման են ենթարկել (տեսանյութ, լրացված)

«Նիկոլ դավաճան» գոռալու համար քաղաքացուն բերման են ենթարկել (տեսանյութ, լրացված)

Հակոբ Բերբերյանին «Նիկոլ դավաճան» գոռալու համար բերման են ենթարկել Կենտրոնի ոստիկանական բաժին: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը:

«Հակոբ Բերբերյանի էջին տեղադրված է տեսանյութ առ այն, որ նա հասցեատիրոջ ուղղությամբ գոչում է «նիկոլ դավաճան», ապա նրան ինչ-որ մեկը (հնարավոր է՝ ոստիկան կամ թիկնապահ) «դիմում է», որից հետո Հակոբի հետ կապն ընդհատվում է։ Հավանաբար՝ ձերբակալել են:

Այս պահի դրությամբ՝ Հակոբից որևէ տեղեկություն չկա…

ԼՐԱՑՈՒՄ. Պարզվեց՝ Կենտրոնի բաժնում է։ Քրիստինեն ու Ասպրամը ճանապարհին են»,-գրել է նա։

***

«Նիկոլ դավաճան» գոռալու համար բերման ենթարկված Հակոբ Բերբերյանն ազատ է արձակվել: Այս մասին հայտնել է իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը:

«Հակոբին ազատ արձակեցին՝ առանց ձերբակալումից ազատելու որոշման տրամադրման։ Դա օրենքի կոպիտ խախտում է։ Կարծում եմ՝ անհրաժեշտ է բողոքարկել»,-գրել է նա:

Նշենք, որ քաղաքացուն ոստիկանական բաժնում 3 ժամ են պահել, նրա նկատմամբ վարչական իրավախախտման արձանագրություն է կազմվել:

Այս խորագրի վերջին նյութերը