Քաղաքական

03.06.2023 23:50


Ալիևն ու Փաշինյանը կարճ զրույց են ունեցել Թուրքիայում

Ալիևն ու Փաշինյանը կարճ զրույց են ունեցել Թուրքիայում

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն ու Նիկոլ Փաշինյանը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի երդմնակալության արարողության շրջանակներում «ոտքի վրա» կարճ զրույց են ունեցել:

Կարճատեւ զրույցի ընթացքում նրանց կողքին ներկա է եղել նաեւ Թուրքիայի նախկին վարչապետ Բինալի Յըլդըրըմը, հաղորդում է CNN Türk հեռուստաալիքը:

Համապատասխան լուսանկարը հեռուստաալիքը ցուցադրել է եթերում։

Նշենք, որ հունիսի 3-ին Անկարայում Փաշինյանը ներկա է գտնվել Էրդողանի երդմնակալության արարողությանը:

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը