Քաղաքական

03.06.2023 22:28


Ալիևը տիկնոջ հետ առաջին շարքում, Փաշինյանը՝ երկրորդ․ Էրդողանը ողջունել է երդմնակալության հյուրերին (տեսանյութ)

Ալիևը տիկնոջ հետ առաջին շարքում, Փաշինյանը՝ երկրորդ․ Էրդողանը ողջունել է երդմնակալության հյուրերին (տեսանյութ)

Անկարայում կայացել է Էրդողանի երդմնակալության արարողությունը։ Միջոցառումը լուսաբանվել է թուրքական ու միջազգային որոշ ԶԼՄ-ների ուղիղ եթերում։

Կադրերում երևում է, թե ինչպես են Էրդողանն ու տիկինը նախ ողջունում առաջին շարքում նստած Ալիևին ու տիկնոջը, ապա Էրդողանը բարևում է անմիջապես Ալիևի թիկունքում՝ երկրորդ շարքում նստած Նիկոլ Փաշինյանին։

Հիշեցնենք, որ նա աշխատանքային այցով Անկարայում է։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Թուրքիայի Ազգային մեծ ժողովում երդվել է։

Այսպիսով, նա հինգ տարի ժամկետով ստանձնել է Թուրքիայի Հանրապետության նախագահի պաշտոնը։

Արարողությանը ներկա է եղել մոտ 20 նախագահ և վարչապետ։

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը