Քաղաքական

02.06.2023 18:12


Ադրբեջանցիները 230 գյուղ իրենցն են համարում ու հաջորդ փուլով գալու են այնտեղ. «Մայր Հայաստան» շարժման անդամ Արթուր Խաչիկյան (տեսանյութ)

Ադրբեջանցիները 230 գյուղ իրենցն են համարում ու հաջորդ փուլով գալու են այնտեղ. «Մայր Հայաստան» շարժման անդամ Արթուր Խաչիկյան (տեսանյութ)

Ադրբեջանցիները Հայաստանի 230 գյուղ համարում են իրենցը եւ հաջորդ փուլում կցանկանան տեղափոխվել այնտեղ։ Հետո բախումներ կլինեն հայերի հետ, ապա կգա թուրքական բանակը՝ իր ժողովրդի անվտանգությունը պաշտպանելու պատրվակով, ինչպես դա արեցին Սիրիայի 30 կիլոմետրանոց գոտում։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ, «Մայր Հայաստան» շարժման անդամ Արթուր Խաչիկյանը։

Նա վստահ է, որ Ադրբեջանը զիջումների չի գնում եւ շարունակելու է հանդես գալ ուժի դիրքից։

«Այն բանից հետո, երբ Բաքուն կմարսի Արցախը, նույնը կսկսի խոսել Սյունիքի եւ միջանցքի մասին։ Հետո հերթը կհասնի Հայաստանի մնացած հատվածին։ Սյունիքը կորցնելուց հետո մեզ որեւէ դաշնակից որեւէ օգնություն ուղարկել չի կարող։ Սա խաղաղություն չէ, այլ նվաստացում։ Մենք կամաց-կամաց ընկնում ենք մահացու ծուղակը։ Մեր զիջումները չեն փոխում Ադրբեջանի պահվածքը, նա մեզ հանգիստ չի թողնի, այլ ուզում է մեզ խեղդել։ Հիմա նրանք ասում են, որ Հայաստան պետք է վերադառնան մի քանի հարյուր հազար ադրբեջանցիներ»,-ընդգծեց քաղաքագետը։

Փորձագետը նկատեց, որ ամբողջ Արեւմուտքն Ալիեւին բարեկամ է համարում, չէ՞ որ Բաքուն այլընտրանքային գազ է տալիս։ Ընդ որում, նրանք ձեւացնում են, թե չգիտեն, որ այդ գազի մեծ մասը ռուսական է։

«Արեւմուտքի համար արցախահայության իրավունքները դարձել են ոչինչ, նրանք վաճառել են դրանք գազի եւ նավթի դիմաց։ Սա Ալիեւի խավիարային քաղաքականության արդյունքն է։ Մեր ժողովրդին հերթական անգամ ծախեցին, եւ ոչ ոք դրա մասին չի խոսում՝ ո՛չ Արեւմուտքը, ո՛չ Ռուսաստանը։ Սակայն չի կարելի անընդհատ մեղադրել ուրիշներին, Հայաստանում իշխանափոխություն է պետք, պետք է գան իրավասու ուժեր, որոնք կկարողանան աշխատել շահագրգիռ երկրների հետ եւ զսպել Թուրքիային»,-հավելեց Խաչիկյանը։

Նա հավանական համարեց առաջիկայում Երեւանի եւ Բաքվի միջեւ փաստաթղթի ստորագրումը։

Այս խորագրի վերջին նյութերը