Աշխարհ

30.05.2023 11:04


«Ալ-Հիլյալը» Մեսսիին երկու տարվա համար 1.2 մլրդ եվրո է առաջարկել

«Ալ-Հիլյալը» Մեսսիին երկու տարվա համար 1.2 մլրդ եվրո է առաջարկել

Սաուդյան Արաբիայի «Ալ-Հիլյալ» ակումբը Լիոնել Մեսսիին անհավանական շահավետ պայմանագիր է առաջարկել։ Եթե արգենտինացին համաձայնի տեղափոխվել, ապա երկու տարվա ընթացքում նա կվաստակի 1,2 միլիարդ եվրո: Ֆուտբոլիստի տարեկան աշխատավարձը կկազմի 600 միլիոն եվրո, ինչը կրկնակի ավելին է, քան այժմ Կրիշտիանու Ռոնալդուն ստանում է «Ալ-Նասրում», հայտնում է Footmercato-ն:

Ֆուտբոլիստի հայրը՝ Խորխե Մեսսին, հասկացրել է, որ կողմնակից է «Ալ-Հիլալի» առաջարկին, մնում է համոզել հենց Լիոնելին, որը մրցաշրջանի վերջում ազատ խաղացողի կարգավիճակ կստանա և գրեթե անկասկած կհեռանա ՊՍԺ-ից։ Արգենտինացին մի քանի տարբերակ ունի ընտրության համար:

Եթե Մեսսին ընդունի Սաուդյան Արաբիայի առաջարկը, ապա նա ոչ միայն ռեկորդային աշխատավարձ կստանա ֆուտբոլի պատմության մեջ, այլև կվերակենդանացնի անհատական մակարդակով ամենասկզբունքային դիմակայություններից մեկը։ Լիոնելի հավերժ մրցակիցը՝ պորտուգալացի Ռոնալդուն, խաղում է «Ալ-Նասրում», որը ներքին առաջնությունում «Ալ-Հիլյալի» գլխավոր մրցակիցն է։

Աղբյուրը՝ armsport.am

Այս խորագրի վերջին նյութերը