Աշխարհ

14.05.2023 10:57


Թուրքիայում մեկնարկել են ընտրությունները

Թուրքիայում մեկնարկել են ընտրությունները

Նախագահական և խորհրդարանական ընտրությունների քվեարկությունը Թուրքիայում մեկնարկել է կիրակի, առավոտյան ժամը 8-ին և ընթանալու է մինչը տեղական ժամանակով ժամը 17։00-ը, տեղեկացնում է Անադոլուն։

Ամբողջ երկրով մեկ ընդհանուր առմամբ 191 885 քվեատուփ է տեղադրված 973 շրջաններում և 1094 շրջանային ընտրական հանձնաժողովներում՝ նախագահի և խորհրդարանի անդամների ընտրության համար, որոնք իրենց պարտականությունները կատարելու են հինգ տարվա ընթացքում։

Ավելի քան 64,1 մլն ընտրող իր ձայնը կտա արտասահմանում։ Շուրջ 4,9 մլն մարդ կքվեարկի առաջին անգամ։ Ազատազրկված ընտրողների թիվը 53 172 է։

Արգելված է ընտրատեղամասեր մտնել տեսաձայնագրող սարքերով կամ կապի միջոցներով, ինչպիսիք են հեռախոսներն ու լուսանկարչական սարքերը, նշում է ԶԼՄ-ն։

Քվեատուփեր են տեղադրված նաև երկրաշարժից տուժած շրջաններում։ Հաղորդվում է, որ մոտ 133 000 ընտրող երկրաշարժի գոտում իրենց գրանցումը տեղափոխել է ուրիշ նահանգներ։

Ընտրողները ընտրություն են կատարում երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի, ընդդիմության գլխավոր թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլու և Սինան Օհանի միջև։ Մուհարեմ Ինջեն՝ նախագահի մեկ այլ թեկնածու, նախընտրական մրցավազքից դուրս է եկել հինգշաբթի։

Խորհրդարանական ընտրություններին մասնակցում է ընդհանուր հաշվով 24 քաղաքական կուսակցություն և 151 անկախ պատգամավորության թեկնածու։

Որոշ քաղաքական կուսակցություններ՝ այդ թվում իշխող Արդարության և զարգացման կուսակցությունը, ընտրություններին մասնակցում են հինգ տարբեր դաշինքներով՝ «Հանրապետություն», «Ազգ», «Ժառանգություն», «Աշխատանք և ազատություն» և «Սոցիալիստական ուժերի միություն»։

Արգելված է ալկոհոլային խմիչքների վաճառքը։ Զվարճանքի հաստատությունները փակված են քվեարկության ընթացքում և սնվել կարելի է միայն ռեստորաններում։

Հարսանիքներն անցկացվելու են 18։00-ից հետո՝ ընտրական արգելքներին և սահմանված կանոններին հետևելու պայմանով։

Ոչ ոք չի կարող զենք կրել, բացի նրանցից ովքեր պատասխանատու են անվտանգության և կարգուկանոնի համար։ Ռադիոկայանները և հեռարձակման միջոցները չեն կարող նորություններ հաղորդել, կանխատեսումներ անել ու մեկնաբանել ընտրությունների արդյունքները մինչև 18։00-ն։ Միայն Կենտրոնական ընտրական հանձնաժողովի՝ ռադիոհեռուտամիջոցներին տրանադրած ընտրությունների վերաբերյալ պաշտոնական հաղորդագրությունը կարող է հեռարձակվել 18։00-ից մինչև 20։00-ը։

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը