Աշխարհ

01.04.2023 20:28


«Բարսելոնան» Մեսիին ՊՍԺ-ից 4 անգամ ցածր աշխատավարձ է առաջարկել

«Բարսելոնան» Մեսիին ՊՍԺ-ից 4 անգամ ցածր աշխատավարձ է առաջարկել

«Բարսելոնան» աշխարհի չեմպիոն Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսիին առաջարկել է տարեկան 10 միլիոն եվրո աշխատավարձ, հաղորդում է ֆրանսիական Le Parisien-ը։ Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ն 35-ամյա ֆուտբոլիստի հետ նոր պայմանագրով պատրաստ է վճարել տարեկան 40 միլիոն եվրո։

Սակայն կատալոնական ակումբը Մեսիին կառաջարկի նաև մասնաբաժին հովանավորների վճարումներից և իր անվան խաղաշապիկների վաճառքից։

Հունիսին կավարտվի Մեսիի պայմանագիրը ՊՍԺ-ի հետ, և նա կարող է անվճար վերադառնալ կատալոնական ակումբ, որը լքել էր 2021-ի ամռանը։

«Բարսելոնայի» իսպանացի գլխավոր մարզիչ Չավին ցանկանում է իր ղեկավարած թիմում տեսնել նախկին ակումբակցին՝ Մեսիին վերապահելով կենտրոնական կիսապաշտպան-խաղարկողի դեր։

Աղբյուրը՝ sport.news.am

Այս խորագրի վերջին նյութերը