Աշխարհ

30.03.2023 19:50


«Վիշապի տան» երկրորդ եթերաշրջանը առաջինից կարճ կլինելի (տեսանյութ)

«Վիշապի տան» երկրորդ եթերաշրջանը առաջինից կարճ կլինելի (տեսանյութ)

HBO-ի «Գահերի խաղը» սերիալի պրիքվելի գալիք՝ երկրորդ եթերաշրջանը՝ «Վիշապի տունը» երկու դրվագով ավելի կարճ կլինի։

Ըստ Deadline-ի՝ HBO-ի ներկայացուցիչը հաստատել է, որ «Վիշապի տան» երկրորդ սեզոնը բաղկացած է լինելու ութ դրվագից։ Առաջին եթերաշրջանն ուներ 10 սերիա։ Այնուամենայնիվ, երկրորդ սեզոնի դրվագների ավելի քիչ քանակությունը, ըստ երևույթին, հանդիսանում է «Վիշապի տան» ապագայի երկարաժամկետ պլանի մի մասը, քանի որ HBO-ն արդեն ակնկալում է շոուի երկարացումը երրորդ սեզոնով։

94288

Սպասվում է, որ երկրորդ սեզոնը թողարկվելու է 2024 թվականի ամռանը։

93922

Նախկինում հաղորդվում էր, որ «Վիշապի տան» ստեղծողները նպատակ են ունեցել թողարկել երեքից չորս եթերաշրջան։ Ըստ Deadline-ի՝ 3-րդ սեզոնն արդեն պատրաստ է, քանի որ HBO-ն երկարաժամկետ պլաններ ունի սերիալի հետ կապված։ Այդ նպատակով սյուժետային որոշ կետեր, և նույնիսկ «մեծ կռիվը», ի սկզբանե նախատեսված 2-րդ սեզոնի համար, տեղափոխվել է 3-րդ եթերաշրջան, ուստի շոուն կշարունակվի:

Աղբյուրը՝ style.news.am

Այս խորագրի վերջին նյութերը