Աշխարհ

18.03.2023 16:11


Քիմ Քարդաշյանը կիսվել է եղբոր՝ Ռոբ Քարդաշյանի՝ «հայերենով» արված ձայնային հաղորդագրությամբ (տեսանյութ, լուսանկար)

Քիմ Քարդաշյանը կիսվել է եղբոր՝ Ռոբ Քարդաշյանի՝ «հայերենով» արված ձայնային հաղորդագրությամբ (տեսանյութ,  լուսանկար)

Երեկ՝ մարտի 17-ին, ամերիկահայ հայտնի հեռուստադեմք Ռոբ Քարդաշյանը նշել է ծննդյան 36-ամյակը: Ընտանիքի անդամները՝ մայրը՝ Քրիս Ջենները, և քույրերը՝ Քորթնի, Քլոե և Քիմ Քարդաշյանները, ինստագրանյան իրենց էջերում արխիվային լուսանկարներ ու տեսանյութեր են հրապարակել՝ կիսվելով նրան ուղղված ջերմ ու հուզիչ շնորհավորանքներով ու մաղթանքներով:

Ամենահետաքրքիրն ու հումորայինը, սակայն, եղել է Քիմ Քարդաշյանի շնորհավորանքը:

Հանրահայտ հայուհին եղբոր հետ համատեղ լուսանկարներից զատ՝ հրապարակել է նաև իրենց նամակագրությունը, որում Ռոբը ձայնային հաղորդագրություն էր ուղարկել՝ փորձելով խոսել հայերեն.

«Շնորհավոր, Ռոբերտիտո. ես քեզ անչափ սիրում եմ: Կուզեի, իհարկե, այստեղ տեղադրել քո երգելու նոտաները, որպեսզի աշխարհին ցույց տայի քո իրական տաղանդը, բայց կարող եք թերթել մինչև վերջին հրապարակումը, որպեսզի լսեք Ռոբբիի կեղծ հայերենը: Դու մեր ընտանիքի ամեն օրն այնքան դրական ես դարձնում քո հաղորդագրություններով: Չգիտեմ՝ ինչ պիտի անեի առանց քեզ»,-գրել է Քիմը:

Քիմի հետևորդներին զվարճացրել է Ռոբի «հայերենը», իսկ ԱՄՆ-ում բնակվող հայերից ոմանք պատրատակամություն են հայտնել նրան հայերեն սովորեցնել:

kourtney.jpg (1.67 MB)

Աղբյուրը՝ style.news.am

Այս խորագրի վերջին նյութերը