Աշխարհ

17.03.2023 10:52


Ֆրանսիայում ոստիկանները ձերբակալել են կենսաթոշակային բարեփոխումների դեմ բողոքող 217 անձի (տեսանյութ)

Ֆրանսիայում ոստիկանները ձերբակալել են կենսաթոշակային բարեփոխումների դեմ բողոքող 217 անձի (տեսանյութ)

Փարիզի ոստիկանությունը կենսաթոշակային բարեփոխումների դեմ ցույցի ժամանակ անկարգությունների մասնակից 217 անձի է ձերբակալել

Նրանց մեղադրում են ջարդարարության և հրկիզումների համար։

Լրատվամիջոցները գրում են, որ Ֆրանսիայի մայրաքաղաքի կենտրոնում երեկ հավաքվել է 6 հազար մարդ։ Ուժայինները ցուցարարներին ցրելու համար կիրառել են գազ և ջրցան մեքենաներ։

Նանտում Խաղաղության փողոցը պատված է եղել թանձր ծխով. ուժայինները ցուցարարներին ցրել են արցունքաբեր գազով։

Մարտի 23-ին ֆրանսիացիները բողոքի նոր ակցիա են պատրաստում։

Այս խորագրի վերջին նյութերը