Քաղաքական

13.03.2023 09:42


Պրահայի և Սոչիի փաստաթղթերով Հայաստանը ճանաչել է Ադրբեջանի ինքնիշխանությունը Ղարաբաղի նկատմամբ․ Հաջիև

Պրահայի և Սոչիի փաստաթղթերով Հայաստանը ճանաչել է Ադրբեջանի ինքնիշխանությունը Ղարաբաղի նկատմամբ․ Հաջիև

Ադրբեջանի նախագահի օգնական, Ալիեւի վարչակազմի արտաքին քաղաքականության բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիեւը ադրբեջանական լրատվամիջոցներին տված հարցազրույցում խոսել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի դրսեւորած «բարի կամքի» մասին, որը «հանդես է եկել խաղաղության օրակարգով, որը հիմնված է կողմերի կողմից միմյանց տարածքային ամբողջականության եւ ինքնիշխանության փոխադարձ ճանաչման վրա»։

«Նախագահ Իլհամ Ալիեւը բազմիցս ընդգծել է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցությունները եւ Ադրբեջանի ղարաբաղյան տարածաշրջանում բնակվող հայ քաղաքացիների հետ շփումները երկու բոլորովին առանձին հարցեր են։

2022 թվականին Ադրբեջանը Հայաստանին ներկայացրել է հայտնի 5 սկզբունքները, որոնք հիմք են հանդիսանալու խաղաղության համաձայնագրի համար, եւ որոնց հիմնական էությունը տարածքային ամբողջականության եւ ինքնիշխանության փոխադարձ ճանաչումն է։ 2022 թվականի հոկտեմբերին Պրահայում եւ Սոչիում կայացած հանդիպումներում Ադրբեջանը եւ Հայաստանը հայտարարել են, որ փոխադարձաբար ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը՝ հիմնվելով 1991 թվականի Ալմաթիի հռչակագրի վրա։

Ալմաթիի հռչակագրով նորանկախ պետությունները ճանաչել են վարչական սահմանները ԽՍՀՄ ժամանակների նախկին խորհրդային հանրապետությունների շրջանակներում։ Այսպիսով, Պրահայի եւ Սոչիի փաստաթղթերով Հայաստանը ճանաչել է Ադրբեջանի ինքնիշխանությունը Ղարաբաղի նկատմամբ»,-ասել է Հաջիեւը։

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը