Աշխարհ

10.03.2023 10:29


Ուիլ Սմիթը հրապարակել է իր թրեքը՝ հայ բաս-կիթառահար Էլեն Ալավերդյանի կատարմամբ (լուսանկար, տեսանյութ)

Ուիլ Սմիթը հրապարակել է իր թրեքը՝ հայ բաս-կիթառահար Էլեն Ալավերդյանի կատարմամբ (լուսանկար, տեսանյութ)

Հոլիվուդյան դերասան Ուիլ Սմիթն իր Instagram-ում հրապարակել է «Just a two of us» թրեքը, բաս-թրեքը կատարում է հայ բաս կիթառահար Էլեն Ալավերդյանը։ «Վաու, Էլենը ֆանտաստիկ է: Դու հրաշալի ես»,-գրել է «Ես լեգենդ եմ» ֆիլմի աստղը։

Լաս Վեգասից 11-ամյա Էլեն Ալավերդյանին ճանաչում են սիրում են. այսքան երիտասարդ տարիքում նա յուրացրել է բաս-կիթառը՝ կատարելով հայտնի ստեղծագործությունների բարդ պարտիաներ: Նա աներևակայելի տաղանդավոր է և ունի հիանալի երաժշտական ճաշակ։

elen

Աղջիկն ունի Instagram-ում հազարավոր բաժանորդներ. նրանց թվում են ոչ միայն լավ երաժշտության սիրահարներ, այլև իրական մասնագետներ, որոնք Էլենի հասցեին չեն խնայում արժանի գովասանքի խոսքեր։

Աղբյուրը՝ style.news.am

Այս խորագրի վերջին նյութերը