Աշխարհ

07.02.2023 19:15


Ամերիկուհին 2 տարի մոր դին պահել է տան սառցախցիկում

Ամերիկուհին 2 տարի մոր դին պահել է տան սառցախցիկում

Ամերիկյան Իլինոյս նահանգի Չիկագո քաղաքի բնակչուհին մահացած մոր մարմինը երկու տարի պահել է սառցախցիկում։ Այս մասին հայտնում է NBC News-ը։

Այս մասին հայտնի է դարձել այն բանից հետո, երբ Կենտուկիի մի բնակչուհի դիմել է ոստիկանություն՝ խնդրելով ստուգել այն տունը, որտեղ ապրում էր իր 96-ամյա տատիկը՝ Ռեջինա Միխալսկին՝ պատճառաբանելով, որ երկար ժամանակ չի կարողանում կապ հաստատել նրա հետ։

Ոստիկանները, գնալով նշված հասցեով, սառցախցիկում հայտնաբերել են տարեց կնոջ դի. ամերիկուհին այդ տանն ապրում էր դստեր՝ 69-ամյա Եվա Բրաթչերի հետ։

Քննիչները ենթադրել են, որ կինը մահացել է 2021 թվականի մարտին։ Մահվան ստույգ պատճառը հայտնի կդառնա միայն դիահերձումից հետո։ Ոստիկանությունը ձերբակալել է Բրաթչերին։

Արդյունքում դուստրը կանգնել է դատարանի առաջ՝ մոր մահը թաքցնելու և նրա անձը հաստատող փաստաթուղթը սեփականացնելու մեղադրանքով։ Հատկանշական է, որ նախկինում կինը դատապարտվել էր փաստաթղթեր կեղծելու համար։ Քննիչները փորձում են պարզել՝ արդյոք ամբաստանյալն օգտվել է մոր սոցիալական նպաստից։

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը