Աշխարհ

06.02.2023 10:30


Սիրիայում երկրաշարժի զոհերի թվում կան հայեր (լուսանկար)

Սիրիայում երկրաշարժի զոհերի թվում կան հայեր (լուսանկար)

Սիրիայում և Թուրքիայում տեղի ունեցած հզոր երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 300-ը։ Զոհերի թվում ավելի քան 230-ը սիրիացի են, ավելի քան 70-ը՝ Թուրքիայի քաղաքացի։ Այս մասին հաղորդում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Սիրիայի առողջապայության նախարարությանը։

Աղբյուրի հաղորդմամբ՝ Սիրիայում երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 237-ի: Ավելի վաղ Գանձասար շաբաթաթերթն իր ֆեյսբուքյան էջում հայտնել էր, որ Սիրիայում զոհերի թվում կան նաև հայեր։

«Հալեպ, Լաթաքիա, Համա և Տարտուս նահանգներում զոհվել է 237 մարդ, վիրավորվել՝ 639-ը»,-ասված է նախարարության հայտարարության մեջ։

Թուրքիայի յոթ նահանգում, վերջին տվյալներով, զոհվել է 76 մարդ, ևս 440-ը վնասվածքներ են ստացել։ Ընդ որում՝ տեղի իշխանությունները հայտնում են, որ զոհերի հստակ թիվն առայժմ հնարավոր չէ ասել, քանի որ շատերը դեռ փլատակների տակ են գտնվում։

Հիշեցնենք, որ փետրվարի 6-ին վաղ առավոտյան Թուրքիայում 7,5 մագնիտուտ ուժգնությամբ հզոր երկրաշարժ է գրանցվել։ Հզոր ցնցումներ են զգացվել նաև հարևան Սիրիայում։ Բազմաթիվ քաղաքներում ավերածություններ են տեղի ունեցել։

Երկրաշարժին հաջորդել է 22 հետցնցում, որոնցից վերջինի ուժգնությունը կազմել է ավելի քան 6 մագնիտուդ։ Հետցնցումներից ամենահզորի ուժգնությունը կազմել է 6,6 մագնիտուդ

Աղբյուրը՝ tert.am

Возможно, это изображение на открытом воздухе

Возможно, это изображение 6 человек, люди сидят и люди стоят

Այս խորագրի վերջին նյութերը