Աշխարհ

05.02.2023 19:31


Ավստրալիայում վառվում է Մելբուրնի տաճարը (տեսանյութ)

Ավստրալիայում վառվում է Մելբուրնի տաճարը (տեսանյութ)

Ավստրալիայում բուդդայական տաճարում հրդեհ է բռնկվել։ Ավելի քան 150 հրշեջներ փորձում են մարել Մելբուրնի տաճարի տարածվող կրակը։ Այս մասին հայտնում է 9News տեղական հեռուստաալիքը։

«Հրշեջ բրիգադները Մելբուրնի բուդդայական տաճարում պայքարում են կրակի դեմ։ Հարակից շենքերում ապրող բնակիչները տարհանվել են։ Հրշեջները հայտարարել են, որ վերահսկում են իրավիճակը»,-հայտնում է հեռուստաալիքը։

Ականատեսները պատմում են, որ հրդեհի բռնկման նախնական վարկածը հրավառության համար նախատեսված միջոցների սխալ կիրառումն է։ Հրդեհի տարածման սպառնալիքը դեռ պահպանվում է։

Տաճարն արդեն զգալի վնասվածքներ է կրել։

Աղբյուրը՝ armeniasputnik.am

Այս խորագրի վերջին նյութերը